01:38  ,  15 հունվարի, 2023

«Ինտերը» հաղթեց եւ հավասարվեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» տանը մրցեց «Վերոնայի» հետ։ Միլանյան թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց արդեն երրորդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի խփած գոլը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 77-րդ րոպեին։

«Ինտերը» 37 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին» եւ չորրորդն է։ «Վերոնան» նախավերջինն է՝ 9 միավոր։ Առաջատար «Նապոլին» ունի 47 միավոր, երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Միլանը»՝ 38 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ինտեր» - «Վերոնա»՝ 1:0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում