02:09  ,  13 հունվարի, 2023

«Բարսելոնան» դուրս թողեց «Բետիսին» եւ կմրցի «Ռեալի» հետ (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում գավաթակիր «Բետիսը» մրցեց փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ, որն առավելության հասավ հետխաղային 11-մետրանոցներով։

40-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կատալոնական թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ 77-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Բետիսի» ֆրանսիացի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը։ 81-րդ րոպեին Լեւանդովսկին եւս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

93-րդ րոպեին «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։ 101-րդ րոպեին իսպանացի հարձակվող Լորեն Մորոնը հավասարեցրեց հաշիվը։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները` 4:2 (տեսանյութ

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր չեմպիոն Մադրիդի «Ռեալը», որը հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր «Վալենսիային» (1:1, 11մ` 4:3)։

Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 2:2, 11մ` 2:4 (հիմնական ժամանակ՝ 1:1),  (տեսանյութ)

Նաբիլ Ֆեկիր, 77, Լորեն Մորոն, 101 - Ռոբերտ Լեւանդովսկի, 40, Անսու Ֆատի, 93

Հեռացում՝ Անդրե Գուարդադո («Բետիս»), 119, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում