02:39  ,  12 հունվարի, 2023

«Տորինոն» 10 խաղացողներով լրացուցիչ ժամանակում հաղթեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկությունում չեմպիոն «Միլանը» տանը մրցեց «Տորինոյի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով եւ դուրս մնաց պայքարից։

Թուրինյան թիմը 70-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց կոտդիվուարցի պաշտպան Կոֆի Ջիջին։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլ խփեցին հյուրերը։

«Տորինոյին» հաղթանակ բերեց ֆրանսիացի կիսապաշտպան Միշել Նդարի Ադոպոյի գոլը 114-րդ րոպեին։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Միլան» - «Տորինո»՝ 0:1 (հիմնական ժամանակ՝ 0:0), (տեսանյութ)

Միշել Նդարի Ադոպո, 114

Հեռացում՝ Կոֆի Ջիջի («Տորինո), 70, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով