02:38  ,  11 հունվարի, 2023

«Ինտերը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Պարմային» (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում կամային հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ՝ 2:1։

38-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի խորվաթ կիսապաշտպան Ստանկո Յուրիչը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 67-րդ րոպեին նրան փոխարինեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

88-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

«Ինտերի» հաղթական գոլը 110-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին։

Քառորդ եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի «Ատալանտա» - «Սպեցիա» դիմակայության հաղթողը։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ինտեր» - «Պարմա»՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1), (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 88, Ֆրանչեսկո Աչերբի, 110 -  Ստանկո Յուրիչ, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում