09:55  ,  10 հունվարի, 2023

3 խաղացող հեռացել է «Արարատից»

Երևանի «Արարատից» հեռացել են Ռոբերտ Դարբինյանը, Ալիյու Իսահն և Գևորգ Արաբյանը:

Նրանց և ակումբի միջև պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռոբերտ Դարբինյանն «Արարատին» էր միացել 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի  25 հանդիպման:

Նիգերիացի կիսապաշտպան Ալիյու Իսահն նույնպես 2021-ի ամռանն էր միացել «Արարատին»:  Նա «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 50 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:

Գևորգ Արաբյանը 2022-ի հուլիսին էր վերադարձել «Արարատ»: Նա հանդես է եկել «Արարատի» երկրորդ թիմի կազմում:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Ռոբերտ Դարբինյանին, Ալիյու Իսահին և Գևորգ Արաբյանին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում