22:21  ,  8 հունվարի, 2023

«Մանչեսթեր Սիթին» դուրս թողեց «Չելսիին»՝ 4:0 (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Չելսիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, աչքի ընկան նաեւ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը եւ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 4:0 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 23, 85, 11մ, Խուլիան Ալվարես, 30, 11մ, Ֆիլ Ֆոդեն, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով