00:21  ,  8 հունվարի, 2023

Լա Լիգայի խաղին «Ռեալի» մեկնարկային կազմում ոչ մի իսպանացի չի եղել առաջին անգամ պատմության մեջ

Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի առաջնության խաղին մեկնարկային կազմում ոչ մի իսպանացի ֆուտբոլիստի չէր ընդգրկել, հաղորդում է Gracenote-ն։

16-րդ տուրում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվել էր «Վիլյառեալին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էին բելգիացի Կուրտուան, բրազիլացիներ Միլիտաոն ու Վինիսիուսը, ավստրիացի Ալաբան, գերմանացիներ Ռյուդիգերն ու Կրոսը, ֆրանսիացիներ Մենդին, Տչուամենին ու Բենզեման, խորվաթ Մոդրիչը եւ ուրուգվայցի Վալվերդեն։

Իսպանացիներից փոխարինման դուրս եկան Վասկեսն ու Ասենսիոն։

«Ռեալը» 38 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Բարսելոնան», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վիլյառեալը» 27 միավորով 5-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում