10:38  ,  28 դեկտեմբերի, 2022

Գվարդիոլա․ Հոլանդը մկանային խնդիրներ ունի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Լիդս Յունայթեդի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։

«Կարծում եմ՝ Էրլինգ Հոլանդը պատրաստ կլինի այս խաղին։ Նա մարզվում է այնքան, ինչքան կարող է։ Նա մկանային խնդիրներ ունի, բայց հիմա շատ ավելի լավ մարզավիճակում է, քան անցած մրցաշրջանի վնասվածքից հետո։ Դորտմունդում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի խաղում նա հարված էր ստացել ոտքերին։ Բժիշկն ասում էր, որ ոտքերի ջլերի վնասվածքը հեշտ չէ վերականգնել եւ շատ ցավոտ է։ Դրա դեմ էր պայքարում Հոլանդը։

Հիմա այդքան բարդ վիճակ չէ։ Ժամանակի խնդիր է։ Իհարկե, Հոլանդը մեզ պետք է։ «Լիվերպուլի» դեմ գավաթային խաղում նա հրաշալի էր։ Դրանից հետո նա լավ է աշխատել մարզումներին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության 17-րդ տուրի «Լիդս Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English