Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կփորձի հունվարին համաձայնության հասնել Միլանի «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի հետ, որին փարիզյան ակումբում համարում են արժանի փոխարինող իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին, հաղորդում է Sportsmediaset-ը։
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, եւ հունվարից նա իրավունք կունենա բանակցել այլ ակումբների հետ։
ՊՍԺ-ն պատրաստ է նրան վճարել տարեկան 10 միլիոն եվրո առաջարկ։ «Ինտերը» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը Շկրինյարի հետ, սակայն ֆինանսական պայմանների հարցում չեն կարողանում հասնել համաձայնության։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:09 , 18 հոկտեմբերի
18:55 , 18 հոկտեմբերի 
18:52 , 18 հոկտեմբերի 
16:35 , 18 հոկտեմբերի
15:50 , 18 հոկտեմբերի 
15:37 , 18 հոկտեմբերի
09:14 , 18 հոկտեմբերի
23:34 , 17 հոկտեմբերի
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի