10:28  ,  26 դեկտեմբերի, 2022

Էրդողան․ Ռոնալդուի նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ կիրառեցին ԱԱ-ում

Թուրքիայի նախագահ Էրդողանը Էրզրումում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ նշելով թե նա աջակցում է Պաղեստինի ազատագրական պայքարին։

«Աշխարհի առաջնությունում անարդար վարվեցին Ռոնալդուի հետ։ Ցավոք, նրա նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ կիրառեցին։ Այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստին խաղի ավարտից կես ժամ առաջ խաղադաշտ դուրս բերելը նրանից էներգիա է խլում։

Ռոնալդուն հիմա մեկնում է Սադույան Արաբիա, իմ ունեցած տեղեկության համաձայն։ Ռոնալդուն աջակցում է պաղեստինցիների գործին։ Հիմա Մբապեն է ապագան»,- Էրդողանի խոսքը մեջբերում է Anadolu-ն։

Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Ռոնալդուն մնացել էր Պորտուգալիայի հավաքականի պահեստայինների թվում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։

1/8 եզրափակիչում Պորտուգալիան 6:1 հաշվով հաղթել էր Շվեյցարիային, քառորդ եզրափակիչում 0:1 հաշվով պարտվել էր Մարոկկոյին։

Սպասվում է, որ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Ռոնալդուն պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատկանող «Ալ Նասր» ակումբի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում