11:52  ,  26 հոկտեմբերի, 2012

Արթուր Եդիգարյան. Ուկրաինան դուր է գալիս ինձ

Կանենք ամեն բան բոլոր խաղերում միավորներ վաստակելու եւ տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար, հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Գովերլայի» հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:

«Արդեն հարմարվել եմ նոր թիմում: Այստեղ հիանալի կոլեկտիվ է հավաքվել: Յուրաքանչյուր խաղում մենք խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթանակի համար: Կանենք ամեն բան բոլոր խաղերում միավորներ վաստակելու եւ տեղը Պրեմյեր լիգայում պահպանելու համար:

Ուկրաինան դուր է գալիս ինձ: Նախկինում ես եղել եմ այստեղ: 2006-ին Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ հանդես եմ եկել Խարկովում, իսկ «Փյունիկի» կազմում խաղացել եմ Դոնեցկի «Շախտյորի» դեմ:

Ուկրաինական Պրեմյեր լիգան ուժեղ առաջնություն է: Ինձ դուր է գալիս, որ այստեղ բավականին արագ եւ ուժեղ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կա ընտրված տակտիկա, տեխնիկա եւ ամեն ինչ: Ուկրաինայում հանդես եկող հայ ֆուտբոլիստների հետ միշտ կապի մեջ եմ լինում: «Մետալուրգից» Կառլեն Մկրտչյանի եւ Գեւորգ Ղազարյանի, իսկ «Շախտյորից»՝ Հենրիխ Մխիթարյանի հետ հաճախ ենք շփվում»,- Եդիգարյանի խոսքը փոխանցում է «Գովերլայի» պաշտոնական կայքը:

12-րդ տուրից հետո «Գովերլան» ութ միավորով գտնվում է նախավերջին՝ 15-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով