Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլատրել է տղամարդկանց մասնակցել գեղալողի (սինքրոն լող) օլիմպիական մրցաշարին, հաղորդում է Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի (World Aquatics) կայքը։
Տղամարդիկ հնարավորություն կունենան արդեն 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում մասնակցել մարզաձեւի թիմային մրցումների կանանց հետ։ Ամեն թիմում կլինի 8 մասնակից, առնվազն 2-ը՝ տղամարդ։
Նախքան այս գեղալողով մրցում էին միայն կանայք։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում