11:02  ,  20 դեկտեմբերի, 2022

Արգենտինայի թիմի չեմպիոնական շքերթը հայրենիքում՝ ուղիղ հեռարձակում

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի գավաթը նվաճած Արգենտինայի հավաքականը վերադարձել է հայրենիք։

Միլիոնավոր արգենտինացիներ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ դիմավորելու հերոսներին։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2) հաղթել էր Ֆրանսիային։

Մեսին կարիերայում երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել էր 2014թ․ աշխարհի առաջնությունում, թեեւ Արգենտինան եզրափակիչում պարտվել էր Գերմանիային։ Մեսին միակն է պատմության մեջ այս ցուցանիշով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով