13:12  ,  19 դեկտեմբերի, 2022

Աշխարհը նշում է Արգենտինայի հաղթանակը՝ Բարսելոնայից մինչեւ Սիդնեյ (տեսանյութ)

Աշխարհի տարբեր երկրների քաղաքներում ֆուտբոլասերները նշել են Արգենտինայի հավաքականի երրորդ չեմպիոնությունն աշխարհի առաջնություններում եւ 35-ամյա Լիոնել Մեսիի առաջին տիտղոսը։

Արգենտինայի քաղաքներից բացի, երկրպագուները հատկապես բուռն փողոցային տոնախմբություն են կազմակերպել Նեապոլում, Բարսելոնայում, Մայամիում, Սիդնեյում, Կիգալիում, Էրբիլում։

Լուռ է եղել Բրազիլիայում եւ Ֆրանսիայում։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2) հաղթել էր Ֆրանսիային։

Մեսին կարիերայում երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել էր 2014թ․ աշխարհի առաջնությունում, թեեւ Արգենտինան եզրափակիչում պարտվել էր Գերմանիային։ Մեսին միակն է պատմության մեջ այս ցուցանիշով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով