11:28  ,  19 դեկտեմբերի, 2022

Արգենտինայի հավաքականի չեմպիոնական շքերթը ավտոբուսով (ֆոտո, վիդեո)

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճած Արգենտինայի հավաքականը Քաթարի Լուսաիլ քաղաքում բաց ավտոբուսով չեմպիոնական շքերթ է անցկացրել պարգեւատրությունից հետո։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան Ֆրանսիային հաղթել էր հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2 

Արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին պատմության մեջ միակն է, ում հաջողվեց մեկ առաջնության ընթացքում 5 անգամ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

Նա նաեւ միակ ֆուտբոլիստ է, որը երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել էր 2014թ․ աշխարհի առաջնությունում, թեեւ Արգենտինան եզրափակիչում պարտվել էր Գերմանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով