Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հույս է հայտնել, որ թիմի ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կմասնակցի նաեւ հաջորդ առաջնությանը։
«Մեսին պետք է Արգենտինայի թիմի հետ լինի նաեւ հաջորդ աշխարհի առաջնությանը։ Եթե նա ցանկանում է, 10 համարի խաղաշապիկը միշտ կլինի նրանը»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Քաթար մեկնելուց առաջ Մեսին հայտարարել էր, որ վերջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։ Աշխարհի գավաթը նվաճելուց հետո նա հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ազգային թիմից, սակայն միշտ երազել է կարիերան ավարտել աշխարհի չեմպիոնի կարգավիճակում։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի թիմը 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիային հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:05 , 11 նոյեմբերի
13:02 , 11 նոյեմբերի 
12:27 , 11 նոյեմբերի 
12:12 , 11 նոյեմբերի
11:44 , 11 նոյեմբերի
11:09 , 11 նոյեմբերի
10:53 , 11 նոյեմբերի
10:02 , 11 նոյեմբերի
09:06 , 11 նոյեմբերի
00:59 , 11 նոյեմբերի