03:50  ,  19 դեկտեմբերի, 2022

«Բարսելոնան»՝ Մեսիին․ Մեզ համար դու միշտ կլինես լավագույնը (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնան» շնորհավորել է թիմի նախկին խաղացող, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ։

«Մեզ համար դու միշտ կլինես լավագույնը»,- նշվում է «Բարսելոնայի» հաղորդագրությունում։

Մեսին դուբլի հեղինակ էր դարձել աշխարհի առաջնության եզրափակիչում, նաեւ դիպուկ իրացրել հետխաղային 11-մետրանոցը։

 Արգենտինան Ֆրանսիային հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2 

Մեսին երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել էր 2014թ․ աշխարհի առաջնությունում, թեեւ Արգենտինան եզրափակիչում պարտվել էր Գերմանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով