03:50 19 դեկտեմբերի, 2022Կատալոնական «Բարսելոնան» շնորհավորել է թիմի նախկին խաղացող, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ։
«Մեզ համար դու միշտ կլինես լավագույնը»,- նշվում է «Բարսելոնայի» հաղորդագրությունում։
Մեսին դուբլի հեղինակ էր դարձել աշխարհի առաջնության եզրափակիչում, նաեւ դիպուկ իրացրել հետխաղային 11-մետրանոցը։
Արգենտինան Ֆրանսիային հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2)։
Մեսին երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Առաջին անգամ նա այդ մրցանակը ստացել էր 2014թ․ աշխարհի առաջնությունում, թեեւ Արգենտինան եզրափակիչում պարտվել էր Գերմանիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.