01:41  ,  19 դեկտեմբերի, 2022

Մեսիի բացառիկ նվաճումը (ֆոտո)

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին բացառիկ նվաճում է գրանցել Քաթարում ավարտված աշխարհի առաջնությունում։

Արգենտինացիների ավագը պատմության մեջ միակն է, ում հաջողվեց մեկ առաջնության ընթացքում 5 անգամ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

Նա ստացավ լավագույնի մրցանակը նաեւ Ֆրանսիայի դեմ եզրափակիչի արդյունքում (2:2, 1:1, 11մ` 4:2

Աշխարհի առաջնությունում Մեսին մասնակցեց 7 հանդիպման, խփեց 7 գոլ, կատարեց 3 գոլային փոխանցում։

Արգենտինան երրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը 1978 եւ 1986 թվականներից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով