22:58  ,  18 դեկտեմբերի, 2022

Լիոնել Մեսին բարձրացրեց աշխարհի գավաթը (ֆոտո)

Արգենտինայի հավաքականը պարգեւատրվեց աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալներով։ Աշխարհի գավաթը բարձրացրեց արգենտինացիների ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։

Լիոնել Մեսին արժանացավ նաեւ առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Եզրափակիչում Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով հաղթեց 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։

Արգենտինան տիտղոսների քանակով առաջ անցավ աշխարհի կրկնակի չեմպիոններ Ֆրանսիայից եւ Ուրուգվայից։ Ռեկորդակիրը Բրազիլիան է՝ 5 տիտղոս։ Աշխարհի քառակի չեմպիոններ են Գերմանիան ու Իտալիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով