22:39  ,  18 դեկտեմբերի, 2022

Մեսին երկրորդ անգամ արժանացավ ԱԱ-ի լավագույն խաղացողի «Ոսկե գնդակին»

Աշխարհի եռակի չեմպիոն հռչակված Արգենտինայի հավաքականի ավագ, ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին արժանացավ Քաթարում ավարտված աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Նա միակն է պատմության մեջ, որ երկրորդ անգամ է արժանանում այս մրցանակին։

Մեսին առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։ 2014-ին նա դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, բայց դարձյալ ճանաչվել էր մրցաշարի լավագույն խաղացող։

Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստացավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը 8 գոլ խփեց այս առաջնությունում։

Լավագույն դարպասապահի մրցանակին արժանացավ արգենտինացի Էմիլիանո Մարտինեսը, լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին՝ արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով