21:26  ,  18 դեկտեմբերի, 2022

Մբապեն հավասարվեց Կլինսմանին, գերազանցեց Բատիստուտային ու Լինեկերին

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչում խփած երկու գոլի շնորհիվ հավասարվեց գերմանացի Յուրգեն Կլինսմանին աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով՝ 11 գոլ։

Մբապեն հետ թողեց արգենտինացի Գաբրիել Բատիստուտային եւ անգլիացի Գարի Լինեկերին, որոնք 10-ական գոլ են խփել։

Մբապեն երկրորդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։

Ընթանում է եզրափակիչի լրացուցիչ ժամանակը։ Հաշիվը հավասար է՝ 2:2:

Մբապեն 7 գոլով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։ Երկրորդ տեղում Արգենտինայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է՝ 6 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով