22:42  ,  17 դեկտեմբերի, 2022

Զլատկո Դալիչ․ Ֆանտաստիկ է, որ մենք կարողացանք մեդալ նվաճել այսպիսի մրցաշարում

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Մարոկկոյի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում։

«Այս բրոնզը ոսկեփայլ է։ Ծանր հանդիպում էր։ Այս մեդալն ամբողջ խորվաթ ժողովրդի համար է, մեր երկրպագուների համար։

Քչերը կսպասեին, որ մենք երկու առաջնությունում անընդմեջ մեդալ կնվաճենք։ Հարգանքի են արժանի մեր տղաները։ Նրանք շատ էին աշխատում եւ խաղում էին ընդհանուր արդյունքի համար։

Ֆանտաստիկ է, որ մենք կարողացանք մեդալ նվաճել այսպիսի մրցաշարում։

Այս հաղթանակը նվիրում եմ Չիրո Բլաժեւիչին, որից ամեն ինչ սկսվեց։ Ես կարող եմ հինգ մեդալ նվաճել, բայց դու միշտ կլինես գլխավոր մարզիչը»,- Դալիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

2018թ․ աշխարհի առաջնությունում Խորվաթիան Դալիչի ղեկավարությամբ դարձել էր փոխչեմպիոն։

1998-ին Խորվաթիան Չիրո Բլաժեւիչի գլխավորությամբ առաջին անգամ նվաճել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով