19:03  ,  17 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Ֆրանսիայի թիմը մարզվել է ամբողջական կազմով

Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ վերջին երեկոյան մարզումն անցկացրել է ամբողջական կազմով։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմի հայտացուցակի 24 խաղացողներն էլ ներկա են եղել մարզմանը։

Մրսածություն, գրիպ, թեթեւ վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներից Ռաֆայել Վարանը, Տեո Էրնանդեսը, Օրելիեն Տչուամենին, Քինգսլի Քոմանը, Իբրաիմա Կոնատեն, Ադրիեն Ռաբյոն ու Դեոտշանկյուլ Ուպամեկանոն եւս մասնակցել են մարզմանը, հաղորդում է ESPN-ը։

Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս