14:14  ,  17 դեկտեմբերի, 2022

Ռոնալդինյո․ Մեսին կոչնչացնի Ֆրանսիայի հավաքականին

Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն չի կասկածում, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի շնորհիվ կհաղթի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։

«Կիսաեզրափակիչում ես երկրպագում էի Արգենտինային։ Իմ ընկեր Մեսին ավելին է, քան ֆուտբոլիստ։ Նրա հետ հարաբերությունները թանկ են ինձ համար եւ միշտ ձգտում եմ իմ էներգիայից փոխանցել նրան։ Անպայման ցանկանում եմ եզրափակիչից հետո մոտենալ նրան եւ շնորհավորել։

Ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ Արգենտինան կհաղթի։ Մեսին կոչնչացնի Ֆրանսիայի թիմին։ Ես ֆրանսիացիների դեմ եմ երկրպագում, նրանք չեն հաղթի»,- rg.ru-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռոնալդինյոն Դոհայում։

Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս