14:14 17 դեկտեմբերի, 2022Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն չի կասկածում, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի շնորհիվ կհաղթի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին։
«Կիսաեզրափակիչում ես երկրպագում էի Արգենտինային։ Իմ ընկեր Մեսին ավելին է, քան ֆուտբոլիստ։ Նրա հետ հարաբերությունները թանկ են ինձ համար եւ միշտ ձգտում եմ իմ էներգիայից փոխանցել նրան։ Անպայման ցանկանում եմ եզրափակիչից հետո մոտենալ նրան եւ շնորհավորել։
Ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ Արգենտինան կհաղթի։ Մեսին կոչնչացնի Ֆրանսիայի թիմին։ Ես ֆրանսիացիների դեմ եմ երկրպագում, նրանք չեն հաղթի»,- rg.ru-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռոնալդինյոն Դոհայում։
Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.