21:30  ,  16 դեկտեմբերի, 2022

Ֆրանսիայի թիմի 5 ֆուտբոլիստ բաց է թողել այսօրվա մարզումը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 5 խաղացող դեկտեմբերի 16-ին բաց է թողել Դիդիե Դեշամի գլխավորած թիմի մարզումը, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Մրսածության եւ գրիպի ախտանիշների պատճառով մարզմանը չեն կարողացել մասնակցել պաշտպան Ռաֆայել Վարանն ու Իբրաիմա Կոնատեն եւ հարձակվող Քինգսլի Քոմանը։

Թեթեւ վնասվածքների պատճառով չեն մարզվել պաշտպան Տեո Էրնանդեսը եւ կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին։

Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով