14:32  ,  16 դեկտեմբերի, 2022

Կապելո․ Կլինի նաեւ Մեսիի եւ Մբապեի դիմակայությունը

«Միլանի», «Ռեալի», «Ռոմայի», «Յուվենտուսի», Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն աշխարհի առաջնության եզրափակիչում սպասում է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ Կիլիան Մբապեի եւ Լիոնել Մեսիի դիմակայությունը։

«Ես եզրափակիչում տեսնում եմ ոչ միայն երկների, հավաքականների դիմակայությունը, այլեւ Մեսիի եւ Մբապեի դիմակայությունը։ Մեսին առաջին խաղերում քայլում էր, բայց Խորվաթիայի դեմ ցուցադրած խաղով հիացրեց ինձ։ Մենք տեսանք «Բարսելոնայի» ժամանակների Մեսիին։

Ֆրանսիայի կողմն է Կիլիան Մբապեն, որն ունի բոլոր որակները՝ ուժ, արագություն, տեխնիկա նպատակասլացություն։

Մի քանի գոլերով գրավիչ եզրափակիչ եմ սպասում։ Չեմ բացառում, որ լինեն նաեւ լրացուցիչ ժամանակ եւ 11-մետրանոցներ»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Աշխարհի առաջնության 6 խաղում Մբապեն ու Մեսին խփել են 5-ական գոլ։ Մբապեն կատարել է 2 գոլային փոխանցում, Մեսին՝ 3։

Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով