09:48  ,  16 դեկտեմբերի, 2022

Մակրոնը ցանկանում է Բենզեմայի, Պոգբայի, Նկունկուի եւ Կանտեի հետ մեկնել ԱԱ-ի եզրափակիչին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ներկա լինել աշխարհի առաջնության եզրափակիչին։ Աշխարհի գավաթը կվիճարկեն աշխարհի չեմպիոն Ֆրանսիան ու Ամերիկայի գավաթակիր Արգենտինան։

Մակրոնը ցանկանում է Դոհա մեկնել հավաքականի կազմից վնասվածքների պատճառով դուրս մնացած ֆուտբոլիստների հետ, հաղորդում է RMC Sport-ը։ Նրանց թվում են Քարիմ Բենզեման, Պոլ Պոգբան, Կրիստոֆեր Նկունկուն եւ Նգոլո Կանտեն։

Բենզեման կստանա առաջնության մեդալ, քանի որ Դիդիե Դեշամի գլխավորած թիմի հայտացուցակում է մնացել։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով