16:49  ,  15 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022. Կիսաեզրափակիչի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Արգենտինա - Խորվաթիա (3:0), Ֆրանսիա - Մարոկկո (2:0) հանդիպումներից հետո WhoScored-ը ներկայացրել է խորհրդանշական հավաքականը ըստ դիրքերի՝ խաղացողների միջին ամենաբարձր գնահատականի հիման վրա։

Կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը՝ 8,5 գնահատականով։ Երկրորդ տեղում է Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին։

Դարպասապահ․ Էմիլիանո Մարտինես (Արգենտինա, 7,7)։

Պաշտպաններ․ Տեո Էրնանդես (Ֆրանսիա, 8,3), Կրիստիան Ռոմերո (Արգենտինա, 7,0), Իբրաիմա Կոնատե (Ֆրանսիա, 7,6), Ժյուլ Կունդե (Ֆրանսիա, 7,5)։

Կիսապաշտպաններ․ Կիլիան Մբապե (Ֆրանսիա, 7,2), Յուսուֆ Ֆոֆանա (Ֆրանսիա, 7,4), Օրելիեն Տչուամենի (Ֆրանսիա, 7,7), Ուսման Դեմբելե (Ֆրանսիա, 7,0).

Հարձակվողներ․ Խուլիան Ալվարես (Արգենտինա, 8,5), Լիոնել Մեսի (Արգենտինա, 8,4)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով