Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի թիմի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո սոցիալական ցանցերում արած գրառումով աջակցել է իր ակումբակից, Մարոկկոյի հավաքականի 24-ամյա պաշտպան Աշրաֆ Հակիմիին։
«Մի՛ տխրիր, եղբայր։ Բոլորը հպարտանում են քո արածով։ Դու մտար պատմության մեջ»,- գրել է Մբապեն։
Մարոկկոն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած առաջին աֆրիկյան եւ արաբական թիմն է։
Դեկտեմբերի 17-ին բրոնզե մեդալի համար պայքարում Մարոկկոն կխաղա Խորվաթիայի հետ, որը կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել է Արգենտինայի հավաքականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

15:01 , 11 նոյեմբերի
14:05 , 11 նոյեմբերի
13:02 , 11 նոյեմբերի 
12:27 , 11 նոյեմբերի 
12:12 , 11 նոյեմբերի
11:44 , 11 նոյեմբերի
11:09 , 11 նոյեմբերի
10:53 , 11 նոյեմբերի
10:02 , 11 նոյեմբերի
09:06 , 11 նոյեմբերի