23:47  ,  14 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Ֆրանսիան հաղթեց առաջին խաղակեսում (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում մրցում է Մարոկկոյի թիմի հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով։

Դիդիե Դեշամի գլխավորած թիմը խաղի հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսը (տեսանյութ

17-րդ րոպեին հաշիվը կարող էր կրկնապատկել «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն, սակայն նրա հարվածից հետո Մարոկկոյին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը (տեսանյութ

36-րդ րոպեին դարձյալ վտանգավոր պահ ստեղծեց Ֆրանսիայի հավաքականը, սակայն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հարվածից հետո դրությունը փրկեց պաշտպանը, իսկ Օլիվիե Ժիրուն նույն դրվագում մի փոքր շեղ հարվածեց (տեսանյութ

44-րդ րոպեին անկյունայինից հետո Մարոկկոյի հավաքականի եւ իսպանական «Վալյադոլիդի» 30-ամյա պաշտպան Ջավադ Էլ Յամիկի հարվածից հետո Ֆրանսիային գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Ընդմիջում է։

Հանդիպմանը տրիբունայից հետեւում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով