ԱԱ-2022․ Ֆրանսիան հաղթեց առաջին խաղակեսում (ֆոտո, վիդեո)

23:47   14 դեկտեմբերի, 2022

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում մրցում է Մարոկկոյի թիմի հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով։

Դիդիե Դեշամի գլխավորած թիմը խաղի հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսը (տեսանյութ)։

17-րդ րոպեին հաշիվը կարող էր կրկնապատկել «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն, սակայն նրա հարվածից հետո Մարոկկոյին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը (տեսանյութ)։

36-րդ րոպեին դարձյալ վտանգավոր պահ ստեղծեց Ֆրանսիայի հավաքականը, սակայն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հարվածից հետո դրությունը փրկեց պաշտպանը, իսկ Օլիվիե Ժիրուն նույն դրվագում մի փոքր շեղ հարվածեց (տեսանյութ)։

44-րդ րոպեին անկյունայինից հետո Մարոկկոյի հավաքականի եւ իսպանական «Վալյադոլիդի» 30-ամյա պաշտպան Ջավադ Էլ Յամիկի հարվածից հետո Ֆրանսիային գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Ընդմիջում է։

Հանդիպմանը տրիբունայից հետեւում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.