22:50  ,  14 դեկտեմբերի, 2022

Ադեբայոր․ Մարոկկոն կհաղթի Ֆրանսիային

Մադրիդի «Ռեալի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» եւ Տոգոյի հավաքականի նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը կանխատեսել է, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոն պարտության կմատնի աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։

«Հպարտ եմ, որ Մարոկկոն կիսաեզրափակիչ հասած առաջին աֆրիկյան թիմն է։ Նրանց պաշտպանությունը շատ ուժեղ է, ամբողջ թիմը ցուցադրում է գերազանց տրամադրվածություն։ Մարոկկոն արժանի է հաղթանակի։ Կարծում եմ՝ մեզ սպասվում է հերթական անակնկալը։ Մարոկկոն կհաղթի Ֆրանսիային 1:0 հաշվով»,- Ադեբայորի խոսքը մեջբերում է telecomasia.net-ը։

Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Հաղթողը եզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Խորվաթիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով