22:50 14 դեկտեմբերի, 2022Մադրիդի «Ռեալի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» եւ Տոգոյի հավաքականի նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը կանխատեսել է, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոն պարտության կմատնի աշխարհի չեմպիոն Ֆրանսիային։
«Հպարտ եմ, որ Մարոկկոն կիսաեզրափակիչ հասած առաջին աֆրիկյան թիմն է։ Նրանց պաշտպանությունը շատ ուժեղ է, ամբողջ թիմը ցուցադրում է գերազանց տրամադրվածություն։ Մարոկկոն արժանի է հաղթանակի։ Կարծում եմ՝ մեզ սպասվում է հերթական անակնկալը։ Մարոկկոն կհաղթի Ֆրանսիային 1:0 հաշվով»,- Ադեբայորի խոսքը մեջբերում է telecomasia.net-ը։
Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Հաղթողը եզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Խորվաթիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.