22:25  ,  14 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Ադրիեն Ռաբյոն վատառողջ է եւ մնացել է հյուրանոցում

Ֆրանսիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն վատառողջ լինելու պատճառով չի ընդգրկել աշխարհի չեմպիոնների կազմում Մարոկկոյի թիմի դեմ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղին։

Ադրիեն Ռաբյոն ունի գրիպի եւ մրսածության ախտանիշ եւ մնացել է հյուրանոցում, հաղորդում է ESPN-ը։ Հնարավոր պատճառը Դոհայի շոգ եղանակն է եւ փակ տարածքների հովացումն ու ջերմաստիճանի մեծ տարբերությունը։

Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Հաղթողը եզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Խորվաթիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով