22:25 14 դեկտեմբերի, 2022Ֆրանսիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն վատառողջ լինելու պատճառով չի ընդգրկել աշխարհի չեմպիոնների կազմում Մարոկկոյի թիմի դեմ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղին։
Ադրիեն Ռաբյոն ունի գրիպի եւ մրսածության ախտանիշ եւ մնացել է հյուրանոցում, հաղորդում է ESPN-ը։ Հնարավոր պատճառը Դոհայի շոգ եղանակն է եւ փակ տարածքների հովացումն ու ջերմաստիճանի մեծ տարբերությունը։
Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Հաղթողը եզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Խորվաթիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.