20:57  ,  14 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Կիսաեզրափակիչում 55 հազար երկրպագու կաջակցի Մարոկկոյի թիմին

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դեմ Մարոկկոյի հավաքականին կաջակցի 55 հազար երկպագու, հաղորդում է RMC Sport-ը։

«Ալ Բայթ» ստադիոնում սպասվում է մոտ 69 հազար հանդիսական։ Ֆրանսիայի հավաքականի երկրպագուների թիվը չի անցնի 5 հազարից։

Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել Խորվաթիային՝ 3:0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով