20:35  ,  14 դեկտեմբերի, 2022

Ուգո Լյորիս․ Մարոկկոյի հաջողությունը չի կարող լինել պատահական

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է Մարոկկոյի հավաքականի մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։

«Հիմա ես կարող եմ միայն բարձր գնահատել Մարոկկոյի հաջողությունը։ Այն չի կարող լինել պատահական։ Եթե այդ թիմը հաղթել է Բելգիային, Իսպանիային եւ Պորտուգալիային, նշանակում է՝ այն ունի ամուր միջուկ։ Տրիբունաներում շատ թեժ է լինելու, բայց մենք պատրաստվում ենք հանգիստ միջավայրում»,- Լյորիսի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։

Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել Խորվաթիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս