20:35 14 դեկտեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է Մարոկկոյի հավաքականի մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։
«Հիմա ես կարող եմ միայն բարձր գնահատել Մարոկկոյի հաջողությունը։ Այն չի կարող լինել պատահական։ Եթե այդ թիմը հաղթել է Բելգիային, Իսպանիային եւ Պորտուգալիային, նշանակում է՝ այն ունի ամուր միջուկ։ Տրիբունաներում շատ թեժ է լինելու, բայց մենք պատրաստվում ենք հանգիստ միջավայրում»,- Լյորիսի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։
Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել Խորվաթիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.