15:42  ,  14 դեկտեմբերի, 2022

Տասնյակ հազարավոր արգենտինացիներ փողոցներում նշել են ազգային թիմի հաղթանակը (տեսանյութ)

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տասնյակ հազարավոր արգենտինացիներ նշել են ազգային թիմի հաղթանակը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Խորվաթիայի հավաքականի նկատմամբ՝ 3:0։

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինան 6-րդ անգամ դուրս եկավ եզրափակիչ եւ դեկտեմբերի 18-ին կմրցի Ֆրանսիա - Մարոկկո դիմակայության հաղթողի հետ։

Այս աշխարհի առաջնությունը վերջինն է Արգենտինայի հավաքականի ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով