10:09  ,  14 դեկտեմբերի, 2022

Մեսի․ Մենք այստեղ ենք, որպեսզի օգտվենք մեր հնարավորությունից

Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը Խորվաթիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։

«Շատ հետաքրքիր է այս ամենը զգալը, այս մարդկանց, երկրպագուներին, ընտանիքին տեսնելը։ Մենք պատրաստվում ենք վերջին հանդիպմանը։ Մենք այստեղ ենք, որպեսզի օգտվենք մեր հնարավորությունից։ Այս առաջնությունից ստացա շատ տպավորություններ, հույզեր եւ փորձ։

Առաջին օրերից վստահ եմ եղել այս հավաքականի հնարավորություններին։ Անհավանական են այս մրցելույթները։ Ես մտածում իմ ընտանիքի մասին, որը միշտ ուղեկցում է ինձ։ Մենք կվայելենք այս հաջողությունը բոլոր արգենտինացիների հետ»,- Մեսիի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։

Եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Ֆրանսիա - Մարոկկո դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով