10:09 14 դեկտեմբերի, 2022Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը Խորվաթիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։
«Շատ հետաքրքիր է այս ամենը զգալը, այս մարդկանց, երկրպագուներին, ընտանիքին տեսնելը։ Մենք պատրաստվում ենք վերջին հանդիպմանը։ Մենք այստեղ ենք, որպեսզի օգտվենք մեր հնարավորությունից։ Այս առաջնությունից ստացա շատ տպավորություններ, հույզեր եւ փորձ։
Առաջին օրերից վստահ եմ եղել այս հավաքականի հնարավորություններին։ Անհավանական են այս մրցելույթները։ Ես մտածում իմ ընտանիքի մասին, որը միշտ ուղեկցում է ինձ։ Մենք կվայելենք այս հաջողությունը բոլոր արգենտինացիների հետ»,- Մեսիի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։
Եզրափակիչում Արգենտինայի մրցակիցը կլինի Ֆրանսիա - Մարոկկո դիմակայության հաղթողը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.