09:03  ,  14 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Ֆրանսիա - Մարոկկո՝ անոնս

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 14-ին տեղի կունենա կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայությունը։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիան կմրցի Մարոկկոյի հետ, որն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հասած առաջին աֆրիկյան եւ արաբական թիմն է։

Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հավաքականները կհանդիպեն երրորդ անգամ։ Նախորդ երկու հանդիպումները եղել են ընկերական։ 1999 թվականին 1:0 հաշվով հաղթել է Ֆրանսիան, 2007-ին գրանցվել է ոչ ոքի՝ 2:2:

Աշխարհի ընթացիկ առաջնությունում Ֆրանսիան խմբային փուլում 4:1 հաշվով հաղթել է Ավստրալիային, 2:1 հաշվով՝ Դանիային, 0:1 հաշվով պարտվել Թունիսին։ 1/8 եզրափակիչում Դիդիե Դեշամի գլխավորած թիմը 3:1 հաշվով պարտության է մատնել Լեհաստանին, քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ է եղել Անգլիայից։

Մարոկկոյի հավաքականը խմբային փուլում 0:0 հաշվով է խաղացել Խորվաթիայի հետ, 2:0 հաշվով հաղթել է Բելգիային, 2:1 հաշվով՝ Կանադային։ 1/8 եզրափակիչում Մարոկկոն հետխաղային 11-մետրանոցներով 3:0 հաշվով հաղթել է Իսպանիային։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Մարոկկոն 1:0 հաշվով պարտության է մատնել Պորտուգալիային։

Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Այս զույգի հաղթողը դեկտեմբերի 18-ին անցկացվելիք եզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնեց 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան։ Կիսաեզրափակիչում պարտված թիմերը դեկտեմբերի 17-ին կվիճարկեն բրոնզե մեդալները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով