16:54  ,  13 դեկտեմբերի, 2022

Դեշամ․ Պետք է պատրաստ լինենք, որ Մարոկկոն մեծ աջակցություն է ունենալու

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները պատրաստվում են աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականի երկրպագուների ճնշմանը։

«Ես չէի ասի, որ մեզ սպասվում է թշնամական մթնոլորտ։ Մարոկկոյի հավաքականը վայելում է ժողովրդական սեր։ Երկրպագուները շատ կաղմկեն, կձգտեն ճնշում գործադրել։ Մեր խաղացողները տեղյակ են այդ ամենի մասին։

Պետք է պատրաստ լինենք, որ Մարոկկոն մեծ աջակցություն է ունենալու։ Խաղին պատրաստվելիս, պետք է պատրաստվել նաեւ մթնոլորտին։ Բոլորս հասկանում ենք, թե ինչ է սպասվում»,- Դեշամի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Սպասվում է, որ Ֆրանսիա - Մարոկկո հանդիպմանը արաբական թիմը կունենա մոտ 45 հազար երկրպագուի աջակցություն։ Ֆրանսիացի երկրպագուների թիվը չի անցնի 4-5 հազարից։

Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով