16:54 13 դեկտեմբերի, 2022Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները պատրաստվում են աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականի երկրպագուների ճնշմանը։
«Ես չէի ասի, որ մեզ սպասվում է թշնամական մթնոլորտ։ Մարոկկոյի հավաքականը վայելում է ժողովրդական սեր։ Երկրպագուները շատ կաղմկեն, կձգտեն ճնշում գործադրել։ Մեր խաղացողները տեղյակ են այդ ամենի մասին։
Պետք է պատրաստ լինենք, որ Մարոկկոն մեծ աջակցություն է ունենալու։ Խաղին պատրաստվելիս, պետք է պատրաստվել նաեւ մթնոլորտին։ Բոլորս հասկանում ենք, թե ինչ է սպասվում»,- Դեշամի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Սպասվում է, որ Ֆրանսիա - Մարոկկո հանդիպմանը արաբական թիմը կունենա մոտ 45 հազար երկրպագուի աջակցություն։ Ֆրանսիացի երկրպագուների թիվը չի անցնի 4-5 հազարից։
Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.