15:53  ,  13 դեկտեմբերի, 2022

Մեսի vs Մոդրիչ․ 16 տարի անց (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում դեկտեմբերի 13-ին կհանդիպեն Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան։

Երկու թիմերի ավագներ, առաջատարներ, 10 համարներ Լիոնել Մեսին ու Լուկա Մոդրիչն իրար դեմ առաջին անգամ խաղացել են 16 տարի առաջ։

2006 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած Խորվաթիա - Արգենտինա ընկերական խաղում Մոդրիչը նորամուտն է նշել ազգային թիմում։ Խորվաթիան այդ խաղում հաղթել է 3:2 հաշվով։ Մեսին այդ խաղում իր առաջին գոլն է խփել ազգային թիմում։

35-ամյա Մեսիի եւ 37-ամյա Մոդրիչի համար այս աշխարհի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը ։

Կիսաեզրափակիչի Արգենտինա - Խորվաթիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով