20:14  ,  12 դեկտեմբերի, 2022

Ռոնալդո․ Չեմ կարծում, թե Մարոկկոն կկարողանա հաղթել Ֆրանսիային

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կանխատեսել է, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիան դուրս կգա աշխարհի առաջնության եզրափակիչ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Մարոկկոն։

«Կցանկանայի, որ Մորոկկոյի հավաքականը դուրս գար եզրափակիչ, բայց չեմ կարծում, թե նրանք կկարողանան հաղթել Ֆրանսիային։ Նրանց ճանապարհորդությունն այս մրցաշարում հրաշալի է։ Այն, ինչ անում է այդ թիմն աշխարհի առաջնությունում հրաշալի է։ Ամբողջ Մարոկկոն այժմ կրակի մեջ է»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Marca-ն։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով