20:14 12 դեկտեմբերի, 2022Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կանխատեսել է, որ աշխարհի չեմպիոն Ֆրանսիան դուրս կգա աշխարհի առաջնության եզրափակիչ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Մարոկկոն։
«Կցանկանայի, որ Մորոկկոյի հավաքականը դուրս գար եզրափակիչ, բայց չեմ կարծում, թե նրանք կկարողանան հաղթել Ֆրանսիային։ Նրանց ճանապարհորդությունն այս մրցաշարում հրաշալի է։ Այն, ինչ անում է այդ թիմն աշխարհի առաջնությունում հրաշալի է։ Ամբողջ Մարոկկոն այժմ կրակի մեջ է»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.