10:11  ,  11 դեկտեմբերի, 2022

Մակրոնը շնորհավորել է Ֆրանսիայի թիմին, ողջունել Մարոկկոյի թիմի պատմական հաղթանակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հաղթանակներին։

Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթել էր Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիային, Մարոկկոն պայքարից դուրս էր թողել Պորտուգալիային՝ 1:0։

«Բրավո՛, կապույտներ։ Ամբողջ երկիրը ձեզ հետ է։ Մենք միասին գործը կհասցնենք ավարտին։

Մարոկկո, մենք ողջունում ենք ձեր պատմական հաղթանակը։ Կհանդիպենք կիսաեզրափակիչում։

«Երեք առյուծները» հերթական անգամ ապացուցեցին, որ արժանի մրցակից են։ Առա՛ջ, կապույտներ»,- գրել է Մակրոնը։

Կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով